вторник, 2 октября 2012 г.

ՆՈՐ ԾՐԱԳՐԻ ՄԵԿՆԱՐԿ

 Վերջերս Բրիտանական <<Ակտիվ քաղաքացի>> ծրագրի շրջանակներում Մեծամոր քաղաքի <<Հույսի Մեծամոր>> ՀԿ-ի կամավոր Կարմեն Վարդանյանը շահեց ծրագիր, որի նպատակն էր նախ ստեղծել որոշակի պայմաններ հատուկ կարիքով երեխաների համար և  ներգրավել հասարակությանը, տալով նրանց որոշակի հմտություններ և գիտելիքներ ձեռագործության բնագավառում:
Ծրագիրը բաղկացած է երկու փուլից` շինարարական (ՀԿ-ի բակում սեղան-աթոռի տեղադրում, թեքահարթակի բարեկարգում), որի մեկնարկը տրված է օգոստոս ամսից և ընթացքի մեջ է: Ծրագրի երկրորդ մասն իր մեջ ներառում է ուլունքագործություն, մակրամե, գոբելեն, կար ու ձև, գոտիների, ծաղիկների և հուշանվերների պատրաստում: Այս մասի մեկնարկը ևս տրված է (հոկտեմբերի 1-ից):
 Ծրագիրը տևելու է 3ամիս, մինչև դեկտեմբերի 31-ը: Փակմանը տեղի կունենա ցուցահանդես վաճառք:
 Շնորհակալություն աջակից կազմակերպությանը և բարի ընթացք ծրագրին:

четверг, 9 августа 2012 г.

Հանդիպում


-->


Հանդիպում

    Շահառուների ավելացման համար հունիս ամսին Մեծամոր ՀԿ-ում տեղի ունեցավ հանդիպում ՀԿ-ի անդամների և ակտիվ բնակիչների հետ:Որպեսզի մարդիկ ներգրավվեն ՀԿ-ում, և որպեսզի արդյունավետ աշխատենք ի նպաստ հասարակությանը, լսվեցին քննարկումներ և առաջարկություններ:Հիմնական հարցն այն էր, որ եռամսյա ամառային առօրյան կենտրոնում կազմակերպելիս անհրաժեշտ էր աջակից` սնունդ ապահովելու համար:Աջակից գտանք և մեր համեստ ներդրումով ու աջակիցների միջոցներով կարողացանք ապահովել սնունդով:

Այս ամենը նպաստեց նրան, որ կենտրոն հաճախող անդամները (հաշմանդամ և ոչ հաշմանդամ) շփվեցին ինչպես հավասարը հավասարի հետ:
 

Կամավորությունն ընդդեմ գործազրկության


        Կամավորությունն ընդդեմ գործազրկության

     Եվս մեկ հանդիպում և ևս մեկ քայլ եվրոինտեգրմանն ընդառաջ:
Օրերս <<Հույսի Մեծամոր>>  ՀԿ-ն  իր հյուրընկալ դռները բացեց <<Հայ առաջադեմ երիտասարդներ>>  ՀԿ-ի միջև:Խորագիրն ավելի քան խոսուն էր. <<Կամավորությունն ընդդեմ գործազրկության>>:Նպատակը մեկն էր. օգնել Արմավիր և Մեծամոր քաղաքների երիտասարդներին ներգրավված լինել հասարակության մեջ, ձեռք բերել հմտություններ,որպեսզի պատրաստված մտնել աշխատաշուկա:Ակտիվ քննարկումների,փորձի փոխանակման և ինչու չէ նաև նոր ծանոթությունների արդյունքում  կարևորվեց կամավորության գաղափարը, քննարկվեց կրթության ֆորմալ,ոչ ֆորմալ և ինֆորմալ տարբերակները:Ուրախալի էր տեսնել երիտասարդների ակտիվությունն ու պատրաստակամությունը: