вторник, 26 марта 2013 г.


«Տո՜ւր ինձիՏե՜ր, ուրախությունն անանձնական»
 Գարնան գալստյան հետ «Հույսի Մեծամոր» հասարակական կազմակերպության ցերեկային կենտրոնը սկսեց իր գործունեությունը: Առաջին անակնկալը , որ սպասվում էր երեխաներին,  կազմակերպել էին Մեծամորի ավագ դպրոցի 12Բ  հումանիտար հոսքի աշակերտները: Դպրոցում ակտիվ գործունեություն է ծավալում ծնողական խորհուրդը, որի նախագահը` Օվսաննա Ալոյանը մշտապես այցելում է կազմակերպություն`   տեղեկանալու հատուկ կարիք ունեցող երեխաների խնդիրներին :Տնօրենի և դասղեկի աջակցությամբ նախաձեռնել էին ակցիա , որը կրում էր  «Տո՜ւր ինձի, Տե՜ր, ուրախությունն անանձնական» խորագիրը: Նախաձեռնության նպատակն էր  անիջական շփման միջոցով ընկերանալ հաշմանդամ երեխաների ու երիտասարդների հետ, նրանց նվիրել իրենց  սիրելի իրերից որևէ մեկը ` որպես ընկեր և բարեկամ :Հանդիպումը հաջողվեց  և ջերմացրեց բոլորին : Կենտրոնի երեխաները ներկայացան իրենց կարողություններով` երգեցին, նկարեցին :
«Հույսի Մեծամոր» հասարակական կազմակերպությունը հատուկ շնորհակալություն է հայտնում  դպրոցի տնօրեն ` Պարոն Նիկողոսյանին , դասղեկ՝ Տիկին Կնյազյանին , ծնողական խմբին և  մեր շատ սիրելի երեխաներին : Փառք  ու պատիվ Ձեզ , որ չնայած շենքային անմխիթար պայմաններին , դուք  ջանք ու եռանդ չեք խնայում  ֆորմալ և ոչ ֆորմալ կրթություն իրականացնելու համար:
 Մենք վստահաբար ասում ենք ապագա հասարակությունը ավելի հանդուրժող է լինելու խոցելի խմբերի նկատմամբ: