Գարնան գալստյան հետ «Հույսի
Մեծամոր» հասարակական կազմակերպության ցերեկային կենտրոնը սկսեց իր գործունեությունը: Առաջին
անակնկալը , որ սպասվում էր երեխաներին, կազմակերպել էին Մեծամորի ավագ դպրոցի 12Բ հումանիտար հոսքի աշակերտները: Դպրոցում
ակտիվ գործունեություն է ծավալում ծնողական խորհուրդը, որի
նախագահը` Օվսաննա Ալոյանը մշտապես այցելում է կազմակերպություն` տեղեկանալու հատուկ կարիք ունեցող երեխաների խնդիրներին :Տնօրենի
և դասղեկի աջակցությամբ նախաձեռնել
էին ակցիա , որը
կրում էր «Տո՜ւր ինձի, Տե՜ր, ուրախությունն անանձնական» խորագիրը: Նախաձեռնության նպատակն էր անիջական շփման միջոցով ընկերանալ հաշմանդամ երեխաների ու երիտասարդների հետ, նրանց նվիրել իրենց սիրելի իրերից որևէ մեկը ` որպես ընկեր և բարեկամ :Հանդիպումը հաջողվեց և ջերմացրեց բոլորին : Կենտրոնի երեխաները ներկայացան իրենց կարողություններով` երգեցին, նկարեցին :
«Հույսի
Մեծամոր» հասարակական կազմակերպությունը հատուկ շնորհակալություն է հայտնում դպրոցի տնօրեն ` Պարոն Նիկողոսյանին , դասղեկ՝ Տիկին Կնյազյանին , ծնողական
խմբին և մեր շատ սիրելի երեխաներին : Փառք ու
պատիվ Ձեզ , որ
չնայած շենքային անմխիթար պայմաններին , դուք ջանք
ու եռանդ չեք խնայում ֆորմալ և ոչ ֆորմալ կրթություն իրականացնելու համար:
Մենք վստահաբար
ասում ենք ապագա հասարակությունը ավելի հանդուրժող է լինելու խոցելի խմբերի նկատմամբ:
Комментариев нет:
Отправить комментарий